Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՃՐԱԳՈՐԾԸ ԻՐ ՊԱՏԻԺԸ ԿԿՐԻ ԸՍՏ ՕՐԵՆՔԻ

Քաղաքականություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր ընդունել է Հայաստանում Հունգարիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆերենց Կոնտրային:

Վեհափառ Հայրապետըիր գոհունակությունը § գնահատանքն է հայտնել Հունգարիայի իշխանություններին այն հոգատար վերաբերմունքի համար, որ դրս§որում են հունգարահայ համայնքի հանդեպ ՝ հնարավորություն ընձեռելով անխափան կերպով կազմակերպել ազգային-եկեղեցական կյանքը:

Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպայի կողմից Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի դաժանաբար սպանությանը: Ցավ հայտնելով Բուդապեշտում կատարվածի առնչությամբ` պրն. դեսպանը հավաստիացրեց, որ ոճրագործը ըստ օրենքի իր պատիժը կկրի Հունգարիայում: