Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԼԼԱՀՇՈՒՔՅՈՒՐ ՓԱՇԱԶԱԴԵՆ ԳԱՐԵԳԻՆ 2-ՐԴԻՆ ԲԱՔՈՒ ՉԻ ՀՐԱՎԻՐԵԼ

Քաղաքականություն

Կովկասյան մուսուլմանների առաջնորդ, շեյխ ուլ իսլամ Ալահշուքյուր Փաշազադեն պրովոկացիա է անվանել լուրերն այն մասին, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին հրավիրել է Բաքու:

Այս մասին նա հայտարարել է երեկ Բաքվում հրավիրած մամուլի ասուլիսում, որի ժամանակ Փաշազադեն ամփոփել է մարտի 2-3-ը Մոսկվայում տեղի ունեցած ԱՊՀ 2-րդ միջտարածաշրջանային խաղարարական համաժողովը:

Ըստ Բաքվի «525» թերթի, հայոց կաթողիկոսի Բաքու այցելելու մասին լուրերը տարածվել են այն բանից հետո, երբ Մոսկվայում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՊՀ բոլոր հոգեւոր առաջնորդների հաջորդ հավաքը Բաքվում հրավիրելու մասին:

Փաշազադեն ապագայի հարց է անվանել Գարեգին 2-րդին Բաքու հրավիրելու խնդիրը: