Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՍԵՆՅԱՆԻ ԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵՑ

Հասարակություն

Կարճվել է Արմեն Զավենի Սարգսյանի պաշտպան, փաստաբան Հովիկ Արսենյանի դեմ հարուցված քրեական գործը:

Հիշեցնենք, որ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով առաջին ատյանի դատավարության սկզբնական փուլում Արսենյանին մեղադրեցին կեղծ լիցենզիա օգտագործելու մեջ, այն բանից հետո երբ փաստաբանը, դատարանի համոզմամբ, նիստի ժամանակ ուղորդում էր ամբաստանյալ Գեղամ Շահբազյանին։

Վերջինիս փաստաբանը, հիմնվելով «Հայլուրի» ռեպորտաժի վրա, դատարանին հայտնեց, որ Հովիկ Արսենյանը ապակողմնորոշում է իր պաշտպանյալին § միջնորդեց նրան հեռացնել դատավարությունից:

«Հայոց աշխարհ» օրաթերթի մի հրապարակում էլ հաշվի առնելով, ըստ որի Արսենյանը մի քանի տարի առաջ դատապարտվել է § այսօր իրավունք չունի զբաղվել փաստաբանական գործունեությամբ, ոչ միայն կասեցվեց նրա մասնակցությունը տվյալ դատավարությանը, այլ§ հարուցվեց քրեական գործ § զրկվեց ընդհանրապես իր մասնագիտությամբ զբաղվելու հնարավորությունից:

Այսօր, երբ արդեն Տիգրան Նաղդալյանի սպանության գործով այլ§ս դատավարական վարույթ չկա § Արմեն Սարգսյանին պաշտպանելու խնդիր §ս, գործը կարճվել է: Ընդորում հետաքրքիրը կարճման հիմքն է՝ իրավիճակի փոփոխության պատճառով:

Այսպիսով, 6 ամիս փաստորեն ապօրինաբար, Հովիկ Արսենյանը զրկված էր փաստաբանական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից: