Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՀԵՐՈՍԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԱԼԻՍ

Հասարակություն

Օրերս Ռոբերտ Քոչարյանը մերժել է Ժիրայր Սեֆիլյանի դիմումը ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին: Ժիրայր Սեֆիլյանը Արցախյան ազատամարտի ընթացքում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարն էր:

Հետագայում ԼՂՀ ՊԲ բրիգադի հրամանատար, դիվիզիայի փոխհրամանատար: Նա «Մարտական Խաչ» առաջին կարգի շքանշանի ասպետ է: Վերջին տարիներին Սեֆիլյանը համակարգում է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունը:

Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիություն ստանալու դիմումը ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից մերժելու փաստը չի վրիպել նաեւ Մտավորականների Ֆորումի ուշադրությունից: Սիլվա Կապուտիկյանի, Ռաֆայել Ղազարյանի, Խորեն Պալյանի, Լենսեր Աղալովյանի, Սարգիս Մուրադյանի եւ այլ անվանի մտավորականների նախաձեռնությամբ վերջերս ձեւավորված Մտավորականների Ֆորումը մարտի 6-ի իր հերթական համաժողովում, նախագահության առաջարկությամբ, ընդունել է Քոչարյանի կողմից մերժումը դատապարտող հայտարարություն: