Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋՐՀԵՂԵՂԸ ՔԱՆԴԵԼ Է ԱԽԱԼՔԱԼԱՔ-ԱԽԱԼՑԽԱ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ

Հասարակություն

Մարտի 6-ին ձնհալի պատճառով առաջացած ջրհեղեղը քանդել է Ախալքալաք-Ախալցխա կիրճի միջով անցնող ավտոճանապարհի մի հատվածը: Ախալքալաքը Ախալցխային կապող այլ ճանապարհ այս պահին չի գործում:

Ըստ «Ա-Ինֆօ»-ի, Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջանները առայժմ զրկված են նահանգի կենտրոնի եւ ընդհանրապես պետության հետ ցամաքային կապից: Դեռեւս 2003թ. դեկտեմբերին ձյունը փակել էր Նինոծմինդա-Ծալկա ավտոճանապարհը, որի միջոցով թեեւ դժվարությամբ, բայց կարելի էր ցամաքային կապ ունենալ Թբիլիսիի հետ:

Չնայած վատ եղանակին, նահանգային իշխանությունները խոստացել են շատ կարճ ժամկետում վերականգնել Ախալքալաք-Ախալցխա ավտոճանապարհի քանդված հատվածը: