Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴՅՈՒՎԵԻՆ ՓՈԽԱՐԻՆԵՑ ՀԱՐԱՍՑԻՆ

Հասարակություն

Միկլոշ Հարասցին նշանակվել է ԵԱՀԿ ներկայացուցիչը Մամուլի ազատության հարցերով։

Հարասցիի նշանակման մասին նամակում ԵԱՀԿ նախագահ, Բուլղարիայի արտգործնախարար Սոլոմոն Պասին գոհունակությամբ է ընդունել Հարասցինի նշանակման փաստն ու հույս հայտնել, որ գործակցությունը բավական հաջող կլինի։

Հարասցին՝ հունգարացի գրողն ու նախկին այլախոհը ծնվել է 1945 թվականին Երուսաղեմում։ Հունգարիայի ժողովրդավարական ընդդիմադիր շարժման հիմնադիրներից է։ 1980ականներին ընդհատակյա «Բեսցելո» պարբերականի գլխավոր խմբագիրն էր։

90-ականներին Հարասցին ընտրվել է Հունգարական խորհրդարանի պատգամավոր։ Մի քանի գրքերի հեղինակ է։