Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՂԲԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Քաղաքականություն

2003 թվականին ՀՀ Քաղաքաշինության նախարարության եւ Եվրամիության միջեւ կնքվել է պայմանագիր՝ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի բնակավայրերում կենցաղային կոշտ թափոնների կառավարման փորձնական ծրագիր իրականացնելու վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրեց Քաղաքաշինության նախարարության աշխատակիցը, Հայաստանում տարեկան առաջանում է մոտավորապես 1.3-1.5մլն խմ կենցաղային կոշտ թափոն, որի 20%- ը գյուղական բնակավայրերում:

Այն համարժեք է մեկ շնչին միջին հաշվով 370-430 կգ աղբի: Առաջացած թափոնները տեղափոխվում եւ կուտակվում են հանրապետությունում գոյություն ունեցող շուրջ 60 աղբավայրերում եւ շատ հաճախ փողոցներում: Աղբահանման վայրերի մեծամասնությունը չի համապատասխանում սանիտարահիգենիկ եւ բնապահպանական պահանջներին:

«Առաջին հերթին մենք աշխատում ենք ծրագրերի ստեղծման ուղղությամբ, հուսով եմ, որ այս գործընթացը կլինի մոդել եւ մյուս մարզերում նույնպես կկիրառվի: Ծրագիրը ֆինանասավորում է Եվրամիությունը եւ ծրագրի վրա աշխատում են 3 միջազգային եւ 2 ազգային փորձագետներ»,- ասում է ՀՀ Քաղաքաշինության նախարարության միջազգային խորհրդատու Լիա Սիգհարտը:

Միայն ուսումնասիրություններ կատարելու համար Եվրամիությունը հատկացրել է 150-ից 160 հազար եվրո: Ծրագիրը սկսվել է այս տարվա հունվարին եւ տեւելու է 5 ամիս: Աղբը պետք է վերամշակեն, ստեղծեն պարարատանյութ եւ այն ամենը, ինչ հնարավոր է:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ հայկական աղբը եվրոպացիներին կարող է ծառայել որպես շահավետ բիզնես: