Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՓՈՂ ԵՆ ՈՒԶՈՒՄ, ՈՐ «ԹԱՐԳԵ՞Ն» ՓՈՂՈՎ ԳՈՐԾԻ ԸՆԴՈՒՆԵԼԸ

Քաղաքականություն

Մարտի 1-8-ը Վաշինգտոնում էր ՀՀ Կառավարության պատվիրակությունը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի գլխավորությամբ՝ Համաշխարհային Բանկի հետ բանակցելու ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի հետագա զարգացման նպատակով վարկային ծրագրի վերաբերյալ։

ՀՀ պաշտոնական պատվիրակության կազմում էին Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը, Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը եւ փորձագիտական խումբը:

Բանակցությունների առարկա դարձած վարկային ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանին հատկացվելու է 10-15 մլն դոլար, նախատեսված է իրագործել 2004-2009թթ.-ին՝ խորացնելով վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի քաղաքացիական ծառայության բարեփոխումները:

Ծրագիրն առաջիկայում ներկայացվելու է ՀԲ համապատասխան վարկային կոմիտեի հաստատմանը: