Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞ՆՉ ԵՐԵՍՈՎ ԵՆ ԳՆԱԼՈՒ ՄԱՐԶԵՐ

Հասարակություն

ՀՀ Կառավարության անդամներն այսօր մեկնել են Արմավիրի մարզ: Այցին մասնակցում են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող, Գյուղատնտեսության, Առողջապահության, Քաղաքաշինության նախարարներն ու Կառավարությանն առընթեր ջրային տնտեսության եւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեների նախագահները:

Նրանք հանդիպումներ կունենան Էջմիածնի, Մեծամորի, Արմավիր քաղաքի բնակիչների հետ՝ այցի ավարտին արդյունքները քննարկելով մարզպետարանում:

Վաղը՝ մարտի 10-ին եւս նախատեսվում է ՀՀ կառավարության անդամների այց մարզեր: Շիրակի մարզ կմեկնեն Քաղաքաշինության, Գյուղատնտեսության, Առողջապահության նախարարներն ու Ջրային տնտեսության եւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեների նախագահները, որոնք հանդիպումներ կունենան Ազատանի, Ախուրյանի, Գյումրիի, Շիրակ գյուղի բնակչության հետ՝ այցի ավարտին կրկին մասնակցելով մարզխորհրդի նիստին:

Նախարարները հանրապետության մարզեր իրենց այցելությունները կշարունակեն մինչեւ մարտի 26-ը: Առաջիկայում նախատեսվում է այց Լոռու մարզ՝ մարտի 12-ին, Արարատի մարզ՝ մարտի 16-ին, այնուհետեւ մարտի 19-ին՝ Վայոց Ձորի, մարտի 20-21-ին՝ Սյունիքի եւ մարտի 26-ին՝ Տավուշի մարզեր: