Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժամանակն է սովորել անգլերեն

Բիզնես
0511e207f1de79a5790f9f7df76679c1

 

English Time, www.englishtime.am


English Time- դինամիկ զարգացող ուսումնական կենտրոն է, որն աշխատում է օտար լեզուների ուսուցման միջազգային չափորոշիչների հիման վրա (TEFL): Մենք կիրառում ենք հնարավորինս արդյունավետ մեթոդներ` անգլերեն լեզուն հեշտությամբ ընկալելու և այդ լեզվո վ շփվելու համար:

 

English Time տրամադրում է բարձր որակավորմամբ աշխատակազմ և ժամանակակից ուսումնական նյութեր` տարբեր դասընթացների անցկացման համար.

• Ընդհանուր անգլերեն
• Բիզնես անգլերեն
• Իրավաբանական անգլերեն
• Ինտենսիվ խոսակցական դասընթաց
• Անհատական դասընթացներ
• Անգլերեն` երեխաների համար
• Միջազգային քննություններ (TOEFL, IELTS)

English Time- ում ուսուցումն իրականացվում է հաղորդակցման մեթոդի հիման վրա (The Communicative Approach), որը զարգացնում է լեզվի հիմանական բոլոր տարրերը` բանավոր և գրավոր խոսք, ընթերցում և օտարերկրյա խոսքի լսողական ընկալում:

Զուգահեռ ընթանում է քերականության ուսուցում, բառապաշարի լրացում: Մենք աշխատում ենք դարձնել անգլերենը բոլորի համար մատչելի և ընկալելի:

Այս ամենին հասնելու համար մենք աշխատում ենք ապահովել ժամանակակից լեզվի առավել արդյունավետ դասընթացներ: Մեր նպատակն է սովորեցնել ուսանողներին շփվել օտար լեզվով և այն կիրառել առօրյա կյանքում: Գերազանց արդյունքներն ապացուցում են այս մեթոդի արդյունավետությունը:

Դասախոսների բարձր որակավորումը և ուսանողների սահմանափակ քանակությունը խմբերում հնարավորություն են տալիս առավել ուշադրություն հատկացնել յուրաքանչյուր ուսանողին: Դասընթացներն անցկացվում են ջերմ միջավայրում, ինչն էլ նպաստում է արդյունավետ հաղորդակցմանը և բարձրացնում ուսանողների հետաքրքվածության աստիճանը: Մեր դասախոսները վարպետորեն հարմարեցնում են իրենց խոսքը ձեզ հասանելի մակարդակի:

Այդպիսի մոտեցումը նպաստում է օտար լեզվի հեշտ ընկալմանը և խոսքի ավելի արագ տիրապետմանը:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010276880
Հասցե` Հակոբ Հակոբյան 3 (Մերգելյան ինստիտուտ)