Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ «ԼԱՎ» ԸՆԴՈՒՆԵՑԻՆ

Քաղաքականություն

«Նստում ենք լուռ, խոսում հերթով», Արագածոտնի մարզ մեկնած կառավարության անդամների հետ հանդիպման մասնակիցներին ասել է Ծաղկահովիտի գյուղապետը:

Ընդհանրապես, հենց սկզբից ստեղծվել է այնպիսի տպավորություն, որ հանդիպման մասնակիցների հետ աշխատանքը սկսվել է շատ ավելի վաղուց:

Իսկ առաջին շարքերում, ըստ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի, նստած են եղել Արագածոտնի մարզի գյուղապետերը:

Ու թե§ հանդիպման ընթացքում նույնիսկ շնորհակալական խոսքեր են հնչել կառավարության հասցեին, վերջում մարդիկ երբ ձերբազատվել են գյուղապետերի ճնշեղ վերահսկողությունից, իրենց խնդիրներով դիմել են նախարարներին: Բնականաբար, դիմելը կրել է բավականին ագրեսիվ բնույթ: