Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԱ-Ն ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀՈՏ Է ԶԳՈՒՄ

Հասարակություն

Մամուլի ազգային ակումբն այսօր հանդես է եկել հայտարարությամբ.

«Երեկ` մարտի 4-ին, կառավարությունը պաշտոնապես վավերացրեց պետական գերատեսչություններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կոչվող կարգը` վերջնականապես բացահայտելով այս վարչախմբի վախն ու անգամ սարսափը ազատ խոսքից:

Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Արցախի դեմ սանձազերզված պատերազմական քարոզչության, սոցիալական ճգնաժամի, հանցագործությունների, կոռուպցիայի ծաղկման պայմաններում սահմանափակելով տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքը` գործող իշխանությունն ընդամենը ցանկանում է հետաձգել գործած ապօրինությունների ու սխալների համար անխուսափելի պատասխանատվության պահը:

Իշխանափոխության հեռանկարն այս պայմաններում դառնում է օրախնդիր: Մամուլի ազգային ակումբը հայտարարում է, որ իր աջակից լրագրողների եւ հասարակության հետ հետեւողական շարունակելու է պայքարը հանուն խոսքի ազատության եւ սահամանադրական բոլոր ոտնահարվող ազատությունների վերականգնման»: