Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՐԱՆ—ՊՐԻ ՄԵՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԻՆ

Մշակույթ

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «WORLD PRESS PHOTO 2003» լրագրողական լուսանկարչության ցուցահանդեսի բացումը:

WORLD PRESS PHOTO-ն ամեն տարի անց է կացնում նկարների միջազգային մրցույթ, որտեղ մրցանակների են արժանանում աշխարհի լավագույն լուսանկարիչները: 2003 թվականին Հոլանդիայում տեղի ունեցած մրցույթում Գրան-պրի մրցանակ է ստացել ծագումով հայ ամերիկաբնակ լուսանկարիչ Էրիկ Գրիգորյանը:

Ըստ «WORLD PRESS PHOTO» կազմակերպության կրթական բաժնի ղեկավար Մարթին Կյորնսի, 2002 թվականին աշխարհում շատ իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք լրատվամիջոցներում լիարժեք ձեւով լուսաբանվել են, իսկ 2002 թվականի հունվարի 23-ին Իրանի Քազվի նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին բոլորն իմացան Էրիկ Գրիգորյանի լուսանկարի միջոցով: