Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԼԱ ԲԱԼԱ ՆԻՑԱ

Հասարակություն

Կառավարությունում այսօր ընդունվել է ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման կարգը: Այդ մասին լրագրողներին շտապեց հայտնել Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Նա հայտարարեց, որ հավատարմագրման կարգի ընդունումը նախատեսված էր օրենքով, իսկ բուն կարգի նպատակն էր ապահովել պետական մարմինների գործունեության թափանցիկությունը:

Նախարարը հավաստիացրեց, որ ի տարբերություն նախկին կարգի նոր կարգով լրագրողները հնարավորություն կստանան անմիջական տեղեկատվություն ստանալ պետական մարմիններից: Յուրաքանչյուր նախարարություն երկու ամիսը մեկ անգամ պարտավոր է տեղեկատվություն տարածել իրենց ընթացիկ գործունեության մասին եւ տրամադրել այն բոլոր լրատվամիջոցներին:

Իսկ յուրաքանչյուր նախարար, նվազագույնը տարին երկու անգամ պետք է անցկացնի մամլո ասուլիս: Այլ բան է, որ այդ ասուլիսներից որեւէ մեկում հնարավոր է ոչ բոլոր հավատարմագրված լրատվամիջոցները կկարողանան մասնակցություն ունենալ, նախարարի ասելով՝ տեղ չլինելու պատճառով:

Մեր պետական այրերը ելնելով լրագրողի շահերից, այսինքն նրան լրագրողական կոլեկտիվում անհարկի ճզմվելու վտանգից զերծ պահելու ազնիվ մղումից, որոշել են, որ այդպիսի դեպքերում լրատվամիջոցների միջեւ վիճակահանություն կանցկացվի, այսինքն նոր կարգի համաձայն լրագրողների միջեւ վիճակ կգցվի, որից հետո հաղթողը իրավունք կստանա կմասնակցել մամլո ասուլիսին, իսկ պարտվողը կհեռանա ընդունելով բարոյական հաղթանակ տարածի կերպարանք:

Սա իհարկե հավատարմագրման կարգի միակ հետաքրքրքիր կետը չէ, պարզվում է լրագրողները պետք է հավատարմագրվեն նախարարություն առ նախարարություն, գերատեսչություն առ գերատեսչություն եւ այլն:

Ի դեպ

Երբ լրագրողները խիստ բողոքեցին հավատարմագրման՝ հատկապես վիճակահանության կարգի մասին, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հանգստացրեց նրանց, ասելով որ այդ կետը կհանվի: Իսկ, ինչպես, չէ որ կառավարությունը հաստատել է այն, այս հարցադրմանը պրն նախարարը պատասխանեց՝ «խնդիրը դեռ քննարկման փուլում է»: