Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատրաստում են բարձրակարգ մասնագետներ

Բիզնես
cd3573763132bd460d10179273087a11

Բարձրակարգ մասնագետների պատրաստման ռուսական շուկան չափազանց բազմազան եւ հագեցած է։ Առավել գրավիչ եւ ընդունելի են այն ուսումնական հաստատությունները, որոնք ապահովված են հետեւյալ հիմնարար գործոններով՝

1. սեփական շենք, ժամանակակից համակարգչային տեխնիկայով հագեցած եւ ինտերնետ կապով ապահովված մասնագիտացված լսարաններ,
2. ռեկտորատի, դեկանատի, ամբիոնների եւ պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական բարձր մակարդակ,
3. ուսանողներին մասնագիտական ուսում ապահովելու համար անհրաժեշտ ծրագրի, գրադարանային եւ դիդակտիկ ֆոնդի առկայություն,
4. մասնագիտական կառույցների, ընկերությունների, գործակալությունների լայն ընտրության հնարավորություն՝ ուսանողների փորձաշրջանը, արագացված ադապտացիայի եւ գործարար հատկանիշների զարգացման ու դաստիարակման ընթացքն ապահովելու նպատակով,
5. ուսուցման ստացիոնար, հեռակա եւ հեռակառավարման ձեւերի առկայություն, ինստիտուտի հաստատած ծրագրով ուսանողների գիտելիքների ստուգման՝ քննությունների ու ստուգարքների գնահատման բարձրակարգ հնարավորություններ։

Ժամանակակից գիտատեխնիկական բազայով հագեցած Մոսկվայի տնտեսագիտական համալսարանի հնարավորությունները թույլ են տալիս ստեղծել տարածաշրջանային կառույցներ եւ հավաքել ուսանողներ։ Նման տարածաշրջանային կառույցներից մեկն էլ Հայաստանի հանրապետությունն է։ Սա պայմանավորված է ԽՍՀՄ փլուզումից հետո վերջին 20 տարիների ընթացքում ավելի քան 1 միլիոն հայերի արտագաղթով՝ Ռուսաստան, որոնց ժառանգները հաջողությամբ ինտեգրվել են ռուսական իրականությանը։ Այդ ինտեգրման կարեւորագույն բաղադրիչը Ռուսաստանում ստացած բարձրագույն կրթությունն է, որի մակարդակն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Մոսկվայի տնտեսագիտական ինստիտուտը պատրաստում է տնտեսության մոտ 15 բնագավառի մասնագետների՝ քոլեջից, (բակալավրիատ, մագիստրատուրա) մինչեւ ասպիրանտուրա։

«ՆՈԱԳՐԱՄ» ՓԲԸ (Երեւան) կնքել է պայմանագիր ՄՏԻ հետ, եւ 2010-2011 թվականներին ձեւավորել ուսանողների խումբ, որոնք ս.թ. հոկտեմբերի 1-ից ընդունվել են տարբեր ֆակուլտետներ։ Ուսանողներն ապահովված են անհրաժեշտ մեթոդական եւ դիդակտիկ նյութերով, դասախոսության կուրսերով ու դասագրքերով, լիարժեք սովորելու եւ ստուգարքներն ու քննությունները հաջողությամբ հանձնելու համար։

Ինստիտուտը ուսանողներին ապահովել է հեռակառավարման ուսումնական ծրագրով նախատեսված դասագրքերի եւ ուսումնական նյութերի էլեկտրոնային տարբերակներով։
Պետք է հատուկ շեշտել ուսումնական հաստատության ընդունող հանձնաժողովի գործարկված սահուն համակարգը։

ՄՏԻ առանձնահատկությունը կրթական գործընթացին զուգահեռ կազմակերպվող դաստիարակչական ծրագիրն է. ուսանողական մոտեցումներ, գիտական կոնֆերանսներ, փառատոններ՝ Մոսկվայի բարձրակարգ հարթակներում։

Վերջում ՄՏԻ-ին հարկ է մաղթել ուսանողների պրակտիկայի աշխարհագրության ընդլայնում, ուսման ժամանակահատվածում հոգեբանական խոչընդոտները եւ ուսանողից մասնագետ դառնու փախակերպումը հաղթահարելու նպատակով։ Սա կբարձրացնի ՄՏԻ վարկանիշն ու Ռուսաստանի ԲՈՒՀ-երի շրջանում այն կդարձնի առավել գրավիչ։

Պրոֆեսոր   Բաբկեն Վարդանյան

e-mail: bvardanyan@mail. Ru
010 55 75 45 091 49 42 24
010 56 31 51 095 50 75 45