Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոստանջյանը պահանջում է հանդիսություններ

Քաղաքականություն
d194e17152df18737aa4893d5507aad8

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Արցախի և Հայաստանի Հանրապետությունների նախագահներ Բակո Սահակյանին և Սերժ Սարգսյանին կոչ է արել՝

- հիմք ընդունելով 1991 թվականի դեկտեմբերի 10-ին հերոս արցախահայության կողմից Անկախության հանրաքվեի ընդունման պատմական նշանակությունը,

- կարևորելով 2011 թվականի դեկտեմբերի 10-ին միջազգային հրապարակում բովանդակ հայության կողմից հայկական երկրորդ պետության անկախության 20-ամյակի համահայկական նշումը որպես համազգային տոն,

- ելնելով Արցախի Հանրապետության` թշնամիների կողմից բռնազավթումների, բնիկ հայ բնակչության կոտորածների և տեղահանումների պատճառով սակավաբնակ դարձած տարածքները պետական ծրագրով լայնորեն վերաբնակեցնելու առաջնային և հրամայական օրակարգից,

- առաջնորդվելով համայն հայության համար կարևորագույն ծրագրահենքերից մեկը հանդիսացող` Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման, սահմանադրական ամբողջականության պահպանման և միջազգային ճանաչման գերակայություններով` միտված վերամիավորված միացյալ Հայաստան ստեղծելու նպատակին,

- հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության պետական անկախության ճանաչումը և աշխարհասփյուռ միլիոնավոր հայերով անկախ հայրենիքի չվերաբնակեցումը Հայաստանի երեք նախագահությունների կողմից ցայսօր չիրագործելը վտանգել է հայոց ազգային հավաքական շահը և սերունդների ապագան,

- քաջ գիտակցելով, որ այսօր մեր սերնդին ընձեռվել է հնարավորություն` կազմակերպել հայրենաշեն ազգահավաք հայկական երկու պետություններում, որոնք կազմում են 42000 քառակուսի կիլոմետր, ինչն էլ իր հերթին հիմք է ծառայում ազատագրելու նաև մեր ամբողջական հայրենիքը:

Արցախի ազատագրման բեկումնային հաղթանակը և 20-ամյա անկախության մեծագույն խորհուրդը հայ ժողովրդին համախմբելու և հայկական բնօրրանում որպես ազատ ու արժանապատիվ քաղաքացիներ ապրելու կարևորագույն առաքելության իրականացման համար կարևոր է`

1. Կազմակերպել և աշխարհի հայաշատ բազմաթիվ քաղաքներում տեղի հայկական համայնքների մասնակցությամբ 2011 թվականի դեկտեմբերի 10-ին անցկացնել Արցախի Հանրապետության Անկախության հանրաքվեի ընդունման 20-ամյակին նվիրված համահայկական հանդիսություններ:

2. Հակահայ բանաձևումներին ու շահերին որպես դիմակայման ազդեցիկ գործոն` հայության հավաքական նվիրումի և իրավատիրության ու հայրենատիրության արգասիք այդ հանդիսությունները կազմակերպել և անցկացնել ավանդաբար` ներառելով նաև Արցախի Հանրապետության Անկախության հռչակագրի օր սեպտեմբերի 2-ը: