Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԹԵՐՔՆԵՐԸ «ԿԶԱՐԳԱՆԱՆ»

Տնտեսություն

«Այսօր Հայաստանի օրենսդրական դաշտը ոչ միայն չի օգնում գյուղմթերքներ վերամշակողներին եւ արտադրողներին արդյունավետ աշխատելու հարցում, այլ, շատ անգամ, խոչընդոտ է հանդիսանում»,- այսօր Հայաստանի գյուղմթերքների արտադրողների համաժողով-ցուցահանդեսի ժամանակ հայտարարեց «Եվրասիա» բարեգործական կազմակերպության նախագահ Նվեր Թորոսյանը:

Նրա խոսքերով, այս համաժողովի գլխավոր նպատակը ՝ տեղական արտադրանքի սպառման շուկայի ընդլայնումն է. «Այսօր միջազգային սպառման շուկան մեր արտադրողներից պահանջում է ապրանքների բարձր որակ, միատեսակ փաթեթավորում, որոնց համար անհրաժեշտ են մեծ գումարներ»:

Արդեն շուրջ երեք տարի է, ինչ «Եվրասիան» զբաղվում է գյուղատնտեսության ոլորտում գործող տեղական կազմակերպություններին աջակցություն ցույց տալու ծրագրերով։

Այս համաժողովում, ըստ պրն Թորոսյանի, կլուծվի տեղական արտադրողների ապրանքները միջազգային սպառման շուկա արտահանելու խնդիրը։

Պարոն Թորոսյանի հավաստմամբ, իրենք շահույթ չհետապնդող կազմակերպություն են եւ համագործակցելով ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գործակալության հետ, կկարողանան օգտակար լինել հայ ձեռներեցներին: