Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԻԱՅՆ ԱՐՄԱՏԱՊԵՍ ՓՈԽԵԼՈՎ ՌԵԺԻՄԸ» (տեսանյութ)

Քաղաքականություն

«Սոցիալիստական Հայաստան» միավորումն այսօր ներկայացրեց դեմոկրատական սոցիալիզմի ազգային մոդելը եւ տեղեկացրեց, որ հենց այդ մոդելով միավորման մեջ համախմբված կուսակցությունները մտադիր են վերցնել իշխանությունը: Այսօրվա ղեկավարությունը հնարավորին չափ շուտ պետք է հեռանա Սահմանադրական ճանապարհով, իսկ միավորումը իշխանությունը կվերցնի վերջ տալով ասիական, գռեհիկ, վայրենի, կոպիտ կապիտալիզմին: Իսկ Արցախի հարցի այլ լուծում բացի անկախությունից, իսկ հետագայում նաեւ Հայաստանի հետ վերամիավորումից միավորումը չի տեսնում: