Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿԱՏԱՐԵՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ

Քաղաքականություն

Ինչպես հայտնի է, «Ա1+» հեռուստաընկերության հաղորդումները պետք է հեռարձակվեին AATV կաբելային հեռուստացանցով: «Ա1+»-ը AATV -ի հետ ունի համապատասխան պայմանագիր: «Ա1+»-ը այս մասին նախօրոք հայտարարեց, երբ դեռ հեռարձակվում էր 37-րդ կապուղով: 37-րդ կապուղով «Ա1+»-ի հաղորդումների դադարեցումից մոտ 12 րոպե հետո AATV-ն նույնպես դադարեցրեց հեռուստաընկերության հաղորդումների հեռարձակումը: Նկատենք, որ AATV համակարգում եղած այլ հեռուստաալիքների շարքում միայն «Ա1+» -ն է, որ զրկվել է հեռարձակվելու իրավունքից: «Ա1+» հեռուստաընկերությանը AATV ընկերության կողմից հստակ պատասխան չի տրվել, թե ինչու՞ է խախտվել պյմանագիրը: Նկատենք նաեւ, որ Հեռուստատեսության — ռադիոյի ազգային հանձաժողովի որոշումը ՝ զրկել «Ա1+» - ին 37-րդ կապուղով հեռարձակվելու արտոնագրից չի տարածվում AATV կաբելային հեռուստացանցի վրա:

AATV-ի կողմից «Ա1+» -ի հաղորդումների դադարեցումը «Ա1+» -ը դիտում է, որպես միտումնավոր քայլ: Թույլ ենք տալիս նաեւ եզրակացնել, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումը ոչ այլ ինչ էր, քան քաղաքական պատվեր: «Ա1+» հեռուստաընկերությունը հայտարարում է, որ մտադիր է պարզել իրա հարաբերությունները AATV-ի հետ դատարանում: