Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՑԸ ԿՐԿԻ՞Ն ԿԹԱՆԿԱՆԱ

Տնտեսություն

Այսօր ԱԺ-ն քվեարկությամբ 15 օրով հետաձգեց հաշվիչ դրամարկղային մեքենաների կիրառման § հարկերի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:

Իսկ ԱԺ դատին հանձնված մյուս բոլոր օրինագծերը այսօր ներկայացվում էին երկրորդ ընթերցմամբ, այդ պատճառով էլ ամեն հարցի քննարկումը տ§ում էր ընդամենը 10-15 րոպե:

Այս պահին ներկայացվում է Կենտրոնական Բանկի Դրամավարկային քաղաքականության 2004 թվականի ծրագիրը:

Ինչպես նշեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, այդ ծրագրում հաշվի են առնված տնտեսությունում առկա բոլոր դրական միտումները: Իսկ ծրագրի համար ամենառիսկային կետը հացամթերքների գների հարցն է:

Տիգրան Սարգսյանը իր ելույթի հիմնական մասը հատկացրեց անցյալ տարվա ընթացքում գների բարձրացմանը:

Նա նկատեց, որ տնտեսվարող սուբյեկտների, նա§ ԿԲ-ի գործունեությունը մեծապես կախված է հացահատկի գների տատանումով:

Տիգրան Սարգսյանն իր ելույթում տեղեկացրեց, որ կան կանխատեսումներ, թե 2004 թվականին Ռուսաստանում հացահատիկի բերքը լավ է լինելու. «Դա չի բացառում գների իջեցում»: Բայց իհարկե ավելի հիմնավոր ներկայացրեց մյուս կանխատեսումը, թե չի բացառվում գնաճը 2004 թվականին:

ԿԲ նախագահը նշեց, որ Հայաստանը հացահատիկ է ներկրում ոչ միայն ՌԴ-ից, այլ§ ԱՄՆ-ից, իսկ հացահատկի արտադրությունը նվազել է ամբողջ աշխարհում: Եթե 2002 թվականին 566 մլն տոննա է կազմել աշխարհի հացահատիկի արտադրությունը, ապա 2003-ին` 552 մլն տոննա: Դա էլ բերում է նրան, որ հացահատիկ արտադրող երկրներում սպառվում է այնքան հացահատիկ, որքան արտադրվում է, § պահուստային ֆոնդերում հացահատկի քանակությունը նվազում է: Դրա համար թանկացում հնարավոր է, որ լինի:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ 2004 թվականին ՀՀ համար հեշտացել է արտաքին պարտքի հարցի լուծումը, քանի որ 2003 թվականին ամբողջովին լուծվեց Ռուսաստանին ունեցած պարտքի խնդիրը, իսկ այդ պարտքը արտոնյալ չէր § տոկոսները բարձրանում էին:

2004 թվականին սպասվում է նա§ ներդրումների աճ` 80 մլն դոլար, ինչը 20 տոկոսով ավելի է նախորդ տարվանից: Տնտեսության մյուս բոլոր ոլորտներում §ս ԿԲ նախագահը նախատեսում է աճ: Իսկ դրամավարկային քաղաքականության 2004 թվականի ծրագիրը կազմվել է հիմնվելով բյուջեի հաշվարկների վրա: