Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋՈՒՐԸ ԹԱՆԿԱՑԱՎ

Տնտեսություն

Ապրիլի 1-ից քաղաքացիները Երեւանում խմելու ջրի 1 խորհանարդ մետրի դիմաց կվճարեն 90 դրամ՝ նակին 56 դրամի փոխարեն, իսկ մարզերում 1 խորհանարդ մետրի համար կվճարեն 105 դրամ: ՀՀ կառավարությանն առընթեր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այդ որոշումը ընդունեց այսօրվա նիստի ժամանակ:

«Հայջրմուղկոյուղի», Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» եւ «Ոռոգում-Ջրառ» ՓԲԸ-ները հանձնաժողովին իրենց հայտերն էին ներկայացրել, պահանջելով Երեւանում խմելու ջրի սակագինը բարձրացնել եւ դարձնել 120 դրամ, իսկ մարզերում՝ 150:

Այս երեք ՓԲԸ-երի ներկայացրած որոշումներից ոչ մեկը հանձնաժողովը չընդունեց եւ փաստորեն սահմանեց իր սակագինը: Հանրային ծառայությունները համակարգող հանձնաժողովի անդամները հերթական անգամ կիրառեցին իրենց իսկ ստեղծած գործելաոճը՝ ոչ ինձ, ոչ քեզ եղանակով: Իսկ թե ինչո՞ւ որոշվեց խմելու ջրի սակագինը դարձնել 90 դրամ, այդպես էլ չմեկնաբանվեց: