Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ հանրահավաքը մեկնարկեց

Քաղաքականություն
f43c6ee61f6b255df90b9311dfc2ce8f

Ազատության հրապարակում մեկնարկեց ընդդիմության հանրահավաքը՝ Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո։ Հանրահավաքը 1 րոպե լռությամբ հարգեց հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը։

Հանրահավաքը վարում է «ՀԺ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։ Հարթակում Հայ ազգային կոնգրեսի անդամ կուսակցությունների ու հասարակական-քաղաքական նախաձեռնությունների ղեկավարներն են, ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։

«Ա1+»-ի լրագրողը Ազատության հրապարակից հաղորդում է, որ հրապարակը լեփ-լեցուն է եւ համալրվում է մարզերից եկող խմբերով։ Մարալիկից քիչ առաջ հրապարակ մտավ պատկառելի թվաքանակով մարդկային խումբ։

Ի տարբերություն նախորդ հանրահավաքների, այսօր ոստիկանությունը առանձնապես խիստ չի հսկում հանրահավաքի բուն տարածքը, սակայն մեր թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանական ուժերը հիմնականում կենտրոնացած են Ազատության հրապարակի հակառակ կողմում։

Հանրահավաքի հիմնական կոչը «Սերժիկ հեռացիրն» է, որը հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը՝ զոհերի հիշատակը հարգելուց հետո։