Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Մշակույթ

Հայոց լեզվի հրատապ խնդիրներին գնահատական տալու համար մի խումբ մտավորականներ նիստ էին գումարել՝ «Մեր լեզուն, մեր դպրոցը» խորագրով: Ելույթ ունեցողները գտնում են, որ վերջին 10-12 տարիների նորարարությունները հանգեցրին նրան, որ այսօր ճիշտ հայերենով խոսել չի կարողանում երիտասարդության ճնշող մեծամասնությունը:

Նորարարություններից մեկն էլ վերջին 6 տարիներին դպրոցներում անցկացվող երկլեզվյան համակարգի կիրառումն է, որի արդյունքում, ըստ ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի աճում է մի սերունդ, որը չի տիրապետում խորապես եւ ոչ մի լեզվի:

Ելույթ ունեցողները առաջարկեցին ստեղծել նոր դասագրքեր, փոխել ինչպես միջնակարգ, այնպես էլ բարձրագույն ուսումնական կրթական համակարգը, հակառակ դեպքում, ըստ մտավորականների, Հայաստանի գիտությունը կկործանվի վերջնականապես: