Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ա1+» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ 37-ՐԴ ԴԵՑԻՄԵՏՐԱՅԻՆ ԱԼԻՔՈՎ ՀԵՌԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄՐՑՈՒ

Հասարակություն

«Ա1+» հեռուստաընկերությունը պարտություն կրեց 37-րդ դեցիմետրային ալիքով հեռարձակման իրավունքի մրցույթում:

Այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը բաց ռեյտինգային քվեարկություն անցկացրեց «Ա1+», «Շարմ» եւ «Դոֆին» ընկերությունների մրցութային առաջարկների վերաբերյալ: Միավորներով հաղթեց «Շարմ» ընկերությունը /32 միավոր/, որը ճանաչվեց մրցույթի հաղթող: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրին «Ա1+»-ը /21/ եւ «Դոֆինը» /11/:

«Ա1+» հեռուստաընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը «քաղաքական պատվեր» է կատարել: Նրանց խոսքերով, «Ա1+»-ին եթերից զրկելու նախաձեռնությունը անձամբ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին է պատկանում:

«Շարմ» ընկերության ներկայացուցիչները հայտարարում են, որ պատրաստ են ստեղծել 37-րդ դեցիմետրային ալիքում «լիարժեք հանրային հեռուստատեսություն»: Այդ գաղափարը իրականացնելու համար «Շարմը» մտադիր է ներդնել 1 միլիոն 800 հազար դոլար: