Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է «Ա1+»-ԻՆ ԵԹԵՐԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ

Հասարակություն

ՀՀ-ան հասարակությունն այսօր ցանկանում էր, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը լսեր նաեւ իրենց կարծիքը` դեցիմետրային 37-րդ կապուղու մրցույթի որոշումն ընդունելիս, այն է, հավաքվածներից մեկի խոսքերով, «իմ վզին չփաթաթի իր կարծիքը` զրկելով ինձ ազատությունից»:

Հանձնաժողովի որոշումը ստիպեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նստավայրերի մոտ հավաքվածներին խաղաղ երթ կազմակերպել` օգտվելով այն կազմակերպելու իրավունքից. սկզբում նրանք ուղեւորվել են Ազատության հրապարակ, այնուհետեւ ուղեւորվելու են Ազգային ժողով` կոչ անեու պատգամավորներին պայքարել խոսքի ազատության համար: Երթին մասնակցում են նաեւ ԱԺ պատգամավորներ, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ:

Ժամը 16.00-ին ՀՀ գրեթե բոլոր կուսակցությունները հավաքվելու են` մշակելու հետագա քայլերը: Իսկ ՀՀ քաղաքացիներից շատերը Ազատության հրապարակում նստացույց են կազմակերպելու, մինչեւ «Ա1+»-ին չվերադարձնեն 37-րդ կապուղով հեռարձակվելու իրավունքը: