Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ ՎՆԱՍՈՒՄ Է «ARISTON»-ին

Տնտեսություն

«Շինարարություն եւ Վերանորոգում EXPO 2004» ցուցահանդեսի մասնակից, «ARISTON» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Վալետա» ՍՊԸ-ի մենեջեր Կարապետ Սաքապետոյանի խոսքերով, այսօր իրենց գլխավոր խնդիրը՝ Հայաստանի ջրամատակարարումն է: Նրա համոզմամբ, ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի վատ կատարվող աշխատանքների պատճառով փչանում են ընկերության բազմաթիվ ջրատաքացուցիչները. «Ջրի ճնշման հանկարծակի բարձրացումն է այս ամենի պատճառը, որի համար մենք որուիցե պատասխանատվություն չենք կրում», - ավելացրեց նա:

Պարոն Սաքապետոյանի կարծիքով, այս փաստը լուրջ խոչտնդոտ է հանդիսանում ապրանքի առք ու վաճառքի հարցում. «Գագիկ Մարտիրոսյանը խոստացել էր, որ քաղաքի ջրի ճնշումը կանոնակարգված կիջեցվի եւ կբարձրացվի, սակայն այս ամենը միայն խոստումներ էին»: