Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

Քաղաքականություն

Սահմանադրական խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը առաջարկում է իր լիազորությունները երկարաձգել 3 ամսով: Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը բացատրում է, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կան բազմաթիվ առաջարկներ, որոնցով պետք է զբաղվի նաեւ հանձնաժողովը:

Առայժմ չի ավարտվել նաեւ 6-յակի նախագծի քննարկումը: Սակայն ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը հայտարարում է, որ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվում է ընդամենը նախագահի նախագծի քննարկումը ձգձգելու համար: Ի դեպ վաղը 6-յակի նախագիծը քվեարկության դնելու վերջին ժամկետն է: Խորհրդարանի ղեկավարությունը՝ առաջարկելով երկարաձգել հանձնաժողովի գործունեությունը, չի էլ պատրաստվում կատարել իր խոստումը եւ սկսել նաեւ Ռոբերտ Քոչարյանի նախագծի քննարկումը: Հայտնի չէ, թե վաղն ինչ կկատարվի, երբ Արմեն Խաչատրյանը փորձի քվեարկության դնել այդ հարցը:

Շավարշ Քոչարյանը փաստում է, որ Ազգային ժողովում իրադարձությունները կանխորոշված են՝ 6-յակի նախագիծը մերժվելու է, իսկ Ռոբերտ Քոչարյանինը հետաձգվելու:
Հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացնելու եւ 6-յակի նախագծի վերաբերյալ քվեարկությունները կկայանան վաղը: