Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՋԱՓՆՅԱԿԻ ՆԱԽԿԻՆ ԿԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԸ

Հասարակություն

1 տարի է Աջափնյակի նախկին կարի ուսումնարանը քաղաքապետարանի որոշմամբ շահագործվում է, որպես բնակելի շենք: Այն հատկացվել է բնակարան ստանալու համար երկար տարիներ հերթագրվածներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին եւ հաշմանդամներին: 70 ընտանիքների համար նախատեսված շենքում, այսօր բնակվում է ընդամենը 25 ընտանիք: Պատճառն այն է, որ բնակիչներից շատերը շինարարական աշխատանքներ կատարելու համար գումարներ չունենալու պատճառով հեռացել են շենքից:

Երեւանի ջրմուղ կոյուղու մասնագետները բնակիչներին խոստացել են, որ կանցկացնեն ջրագծեր, սակայն շենքի արտաքին մասում միայն, իսկ ներքին աշխատանքները պարտավոր են կատարել իրենք բնակիչները։