Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՀԱՆՋԵԼ ԼԻԱԶՈՐԱԳԻՐ, ԹԵ Ո՞Չ

Հասարակություն

Քաղաքացիական օրենսգրքի 321 հոդվածի համաձայն ուրիշ անձին պատկանող ավտոմեքենան վարելու համար այլեւս նոտարի կողմից հաստատված լիազորագիր չի պահանջվում: Սակայն «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության միություն բազմիցս դիմում են վարորդներ բողոքներով, թե պետավտոտեսուչները պահանջում են լիազորագիրը:

Բացի այդ լինում են բազմաթիվ այլ բողոքներ, մասնավորապես վարորդները դժգոհում են, որ տեսուչները հաճախ չեն վերադարցնում փաստաթղթերը: Հարկ է նշել, որ օրենքը արգելում է այդպիսի վարվելակերպը. տեսուչին թույլատրվում է չվերադարձնել փաստաթղթերը միայն լուրջ խախտումների դեպքում, երբ նախատեսված է վարորդական իրավունքներից զրկում: