Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՆ ԵՎ ՄԵՆՔ

Տնտեսություն

Այսօր կառավարության հերթական նիստի օրն էր, որտեղ ներկայացված մի շարք նախագծերի շարքում տեղ էր գտել նաեւ «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ «Պետատոմ» հսկողության պետ Աշոտ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը բխում է այն փաստից, որ Ռադիացիոն միջազգային կազմակերպությունը մշակել է անվտանգության նոր ստանդարտներ, որոնց այսօր չի համապատասխանում եղած օրենքը:

Ըստ պարոն Մարտիրոսյանի օրենքի փոփոխման անհրաժեշտությունը բխում է նաեւ սեպտեմբերի 11-ին Ամերիկայում կատարված հայտնի ահաբեկչությունից: