Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐՄԵՆԹԵԼԻ» ԲԱՆԸ ԲՈՒ՞ՐԴ Է

Տնտեսություն

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասով եւ «Արմենիա տելեֆոն կոմպանի» ՀՁ-ին տրամադրված թիվ 60 լիցենզիայով, ինչպես նաեւ հիմք ընդունելով Բաց ժողովի նախագահողի եզրակացությունը, գործադիրը որոշել է փոփոխություններ եւ լրացումներ կատարել կառավարության 1997թ. հունիսի 25-ի թիվ 218 որոշման մեջ:

Նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Այն ընդունվել է, միաժամանակ հանձնարարվել է որոշման նախագծի վերաբերյալ կառավարության անդամների կողմից արված առաջարկները լրացուցիչ քննարկել՝ անհրաժեշտության դեպքում դրանք եւս փաստաթղթում ներառելու եւ այն վերջնական տեսքի բերելու համար: Ի դեպ, բաց ժողովը որոշել էր ինտերնետային եւ բջջային կապի ոլորտում «Արմենթել»-ին զրկել մենաշնորհից: