Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն` աշխարհահռչակ դաշնակահարի հայաստանյան համերգաշրջանի գործընկեր (տեսանյութ)

Բիզնես
c4b0839606788cd535bc79232e20c9f5

Ծնունդով Գյումրեցի, Նյու Յորքում բնակվող տաղանդաշատ ջազ դաշնակահար, բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր, 2006 թ. Մոնքի անվան միջազգային ջազ մրցույթի հաղթող Տիգրան Համասյանը բարեգործական համերգաշարի շրջանակներում ելույթ ունեցավ Գյումրիում և Ստեփանակերտում:

Տիգրան Համասյանի Երևանում կայացած եզրափակիչ համերգն իր տեսակով բացառիկ էր: Հայաստանյան առաջատար ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը,մշակութային մի շարք միջոցառումների հետ միասին այս համերգաշարով հերթական անակնկալը մատուցեց երևանցիներին:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱՆ մի քանի մշակութային միջոցառումներ ևս կնվիրի երևանցիներին: Այն միջոցառումները, որոնց մեջ հովանավորչական լումա ենք ներդնում, ուզում ենք կիսել տաղանդավոր մարդկանց, տաղանդավոր երաժիշտների հետ և Տիգրան Համասյանի համերգը դրա վառ ապացույցն է: Շնորհավորում ենք Տիգրանին ու ցանկանում մեծամեծ հաջողություններ»,-նշեց ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության PR մենեջեր Գայանե Դավթյանը:

Գլխապտույտ հաղթանակներ ու մի շարք հեղինակավոր մրցանակներ միջազգային խաշորագույն փառատոներում, ջազի համաշխարհային մեծության աստղերի հետ ելույթներ ու հեղինակավոր ժյուրիի արժանի գնահատականներ, հետաքրքիր շրջագայություններ, փառահեղ ընդունելություներ, մենահամերգներ:Սա ընդամենը Տիգրան Համասյանի անցած ուղու մի մասն է:

Ներկայում Տիգրան Համասյանը հանդես է գալիս ջազի համաշխարհային աստղերի հետ, գրում և ձայնագրում է նոր ստեղծագործություններ, հրավերներ ստանում աշխարհի լավագույն ջազ փառատոներից և համերգներով հանդես գալիս աշխարհի տարբեր երկրներում: