Մենք չեմպիոն ենք...
Սեպտեմբերի 24-ին, Միկա մարզադաշտում, տեղի ունեցավ մինի-ֆուտբոլի սիրողական
I-ին առաջնության եզրափակիչ խաղը` ապահովագրական ընկերությունների միջև:
Մեր թիմի տղաների փայլուն խաղի շնորհիվ, Կասկադ Ինշուրանս-ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ թեժ պայքարում 5:4 հաշվով հաղթող ճանաչվեց ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը և դարձավ չեմպիոն:
Եզրափակիչ խաղին մասնակցում էին հայկական 4 ապահովագրական ընկերություններ: Թիմերը պայքարում էին առաջին չորս տեղերի համար:
Առաջնությունում մրցանակներ հանձնվեցին նաև մի քանի անվանակարգերով: Մրցարշավի «Ամենաահեղ թիմ» ճանաչվել է Ռոսգոսստրախ Արմենիա ընկերությունը, «Բարձրակարգ թիմ, Բարձրակարգ ֆուտբոլ» անվանակարգը ստացել է Կասկադ Ինշուրանսը, «Լավագույն թիմային խաղ» մրցանակը ստացել է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը, Նաիրի Ինշուրանս, ՌԵՍՈ, Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերությունները ստացել են «Կամային թիմ» նոմինացիան, «Արժանի մրցակից» -ը ստացել են Գարանտ-Լիմենս և ՌԱՍԿՈ ապահովագրական ընկերությունները:
Առաջնության լավագույն մրցավար ճանաչվել է Էդուարդ Միքաելյանը, լավագույն «Թիմի ավագ» ճանաչվելէ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունից` Սամվել Մարգարյանը, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունից Վահե Շուշանյանը ճանաչվել է լավագույն խաղացող, իսկ լավագույն պաշտպան Կասկադ Ինշուրանս ընկերությունից ստացել է Արմեն Մելիքյանը և այլն:
Մեկ անգամ ևս շնորհավորում ենք մեր թիմին և շնորհակալություն հայտնում մեր ընկերությանը տոն պարգևելու համար: