Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կայացավ միջբուհական «Նռենի» փառատոնը

Հասարակություն
dbbfba7deb664e91124e5781d21f04af

Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել միջբուհական ամենամյա «Նռենի» երգի փառատոնը: Այն թվով հինգերորդն է եւ այս անգամ նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակին:

Փառատոնին մասնակցում էին Երևանի մի շարք պետական և ոչ պետական բուհերի ուսանողներ:
Նրանք ներկայացրել են ազգային, ժողովրդական, գուսանական, հայրենասիրական ժանրի երգեր:
Ժյուրին՝ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյանը, «3-րդ ալիք» հեռուստաալիքի տնօրեն, պրոդյուսեր, լրագրող Էլմիրա Արսենյանը, Լոս-Անջելեսի Մաշտոցի անվան համալսարանի պրոֆեսոր, ժողովրդական երգչուհի Մարգարիտ Շահինյանը, ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյան և ժյուրիի նախագահ` կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանը ընտրել են մրցույթի հաղթողներին՝ լավագույն ձայն, լավագույն կատարում, լավագույն նվագակցում, և բեմարվեստ անվանակարգերում:

Առաջին տեղը զբաղեցրել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանող՝ Սյուզաննա Մելքոնյանը: Երկրորդ մրցանակը տրվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սան Դավիթ Խաչատրյանին, երրորդը` Մանկավարժական համալսարանի ուսանող Մհեր Գալստյանին:

Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացան ևս երկու մասնակից՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Էդգար Ավետիսյանն ու Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողուհի՝ Հասմիկ Առաքելյանը: Մրցանակը փառատոնի խորհրդանիշ համարվող նուռն էր և պատվոգրեր ու շնորհակալագրեր:

Մրցանակը փառատոնի խորհրդանիշ համարվող նուռն էր և պատվոգրեր ու շնորհակալագրեր: