Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ «Ա1+»-ԻՆ

Հասարակություն

Ապրիլի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը կհրապարակի իր որոշումը 37-րդ դեցիմետրային կապուղու վերաբերյալ: Ո՞վ է ստանալու այդ կապուղով հեռարձավկելու իրավունքը:

«Ա1+» հ/ը՞, որն արդեն 6 տարի շահագործում է այդ հաճախականությունը, միակը, որ ապահովում է 24 ժամյա եթեր, օրական 10 անգամ տալիս է օպերատիվ եւ օբյեկտիվ լրատվություն , ամենաէքստրեմալ իրավիճակներում ապահովում քաղաքացիների՝ հրատապ տեղեկատվություն ստանալու իրավունքը:

«Շարմ» ընկերությու՞նը, որը հանձնաժողովին ներկայացրել է 1 մլն 850 հազար ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիր եւ մտադիր է ամեն ինչ սկսել զրոյից:

Գուցե «Դոֆին TV» 20 օր առաջ գրանցված ընկերությու՞նը: Վերջինս իհարկե ավելի տպավորիչ ներդրումային առաջարկ ներկայացրեց, 3 մլն 250 հազար ԱՄՆ դոլար:

Այդ ընկերություննները բազմաթիվ գայթակղիչ խոստումներ են տալիս. ստեղծել նոր, հետաքրքիր մանկական ու երիտասարդական , հայրենասիրական ու ազգային, ազգագրական եւ զվարճալի հաղորդումներ: Նրանք վստահեցնում են, որ իրենց լրատվությունը կլինի դասական, հրատապ եւ օբյեկտիվ, ավելին ՝ լավատեսական: Իսկապես առաջարկները շատ գայթակղիչ են, սակայն որո՞նք են այն երաշխիքները, որ դրանք իրականություն կդառնան, ո՞րն է երաշխիքը, որ նշված գումարները իրական են, ո՞վ է վերահսկելու այդ հաղորդումների որակը, լեզվի անարատությունը / դա էլ ի դեպ խոստանում են «Շարմի» տղաները, սակայն , ցավոք «Շարմ» ընկերության ԿՎՆ-շչիկներն իրենք էլ լավ չեն տիրապետում հայոց լեզվին/:

«Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը կարծում է, որ այս գործընթացն անիմաստ է, ինչու ՞ պիտի օրենքը թույլ տար քանդել արդեն ստեղծված մեխանիզմը եւ զրոյից սկսել նույնը:

Մեկ փաստարկ բերեց Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը. նա գտնում է, որ ոլորտում պիտի հայտնվեն նոր մարդիկ, նոր անուններ, նոր դեմքեր, որ պիտի լինեն լուրջ ներդրումներ: Սակայն արդյո՞ք տվյալ դեպքում նախագահի ցանկությունը կիրականանա: Արդյոք խոստացված գումարները կբավարարեն , արդյոք կստեղծվի մի ինչ- որ արտակարգ ալիք / ոչ իհակե արտակարգ իրավիճակների վարչության «Արտակարգ ալիքը» /, արդյո՞ք կհայտնվեն այդ նոր դեմքերը: Քիչ հավանական է, մանավանդ եթե հաշվի առնենք այն, որ եւ «Շարմը» եւ «Դոֆին TV»- ն հույս են կապում «Ա1+»-ի եւ հատկապես «Այբ- ֆե»-ի աշխատակազմի հետ:

Այս օրերին «Ա1+» են զանգահարում հարյուրավոր քաղաքացիներ: Նրանք անհանգսատացած են մեր ապագայով, նրանք պատրաստ են օգնել պաշտպանել «Ա1+» ի իրավունքները:
Մենք երախտապարտ ենք այս աջակցության համար: Մենք միշտ աշխատում ենք հեռուստադիտողների համար, հետուստադիտողների հետ, հեռուստադիտողների մասին են մեր տեսանյութերը:
Մենք զգացված ենք մեր հավատարիմ հեռուստադիտողների արձագանքից եւ շնորհակալություն ենք հայտնում:

Անկախ հանձնաժողովի որոշումից « Ա1+»-ը կշարունակի աշխատանքը: Մեր տեղեկատվությանը կարող եք հետեւել այս էջում: Մենք պատրաստ ենք ընդունել ձեր հաղորդագրությունները, ցանկությունները — առաջարկները հետեւյալ հասցեներով`

meltex@ a1plus.am
info@ a1plus.am
angela@ a1plus.am

Մեր հեռախոսները`
(3741)58 54 27, 56 07 16
Ֆաքս`
(3741)561618

Հասցեն`
Երեւան 15, Գրիգոր Լուսավորչի 15, «Ա1+ » հեռուստաընկերություն