Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

14 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿԸ ԿԱՐՈՂ Է ԶՐԿՎԵԼ ԳՈՐԾԻՑ ՇԱԲԱԹՈՐՅԱԿԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

Հասարակություն

Այսօր քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը շաբաթօրյակը առիթ դարձրեց քննադատելու թիվ 14 պոլիկնինիկայի գործադուլավոր աշխատողներին: «Փոխանակ աղբը մաքրեն, գործադուլ են անում»,- հայտարարեց նա Նոր Նորքի թիվ 14 պոլիկլինիկայի աշխատողների վերաբերյալ: Ռոբերտ Նազարյանի պնդմամբ պոլիկնինիկայի աշխատակիցները այսօր շաբաթօրյակին չեն մասնակցել: Բայց չէ որ շաբաթօրյակը աշխատավարձի հետ կապ չունի, նշում է քաղաքապետը, ավելացնելով, որ ինքը վրդովված է:

Չգիտես ինչու քաղաքապետը ենթադրեց, որ պոլիկնինիկայի տարածքը աշխատակիցների մեղքով է աղտոտված: Քաղաքապետը կոչ արեց ԶԼՄ ներին պախարակել 14 ամիս աշխատավարձ չստացած իր իրավունքները պաշտպանող պոլիկնինիկայի կոլեկտիվին: Նա հանձնարարեց երկուշաբթի օրը պոլիկնինիկայի գլխավոր բժշկին հրավիրել քաղաքապետարան, եւ եթե 3 օրվա ընթացքում տարածքը չմաքրվի, ապա դա գլխավոր բժշկին աշխատանքից ազատելու առիթ կլինի...