Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԳԻՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԴԵՌ ՉԿԱ

Տնտեսություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այս տարի չի պատրաստվում դիմել ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովին էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու համար, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրել է ընկերության տնօրեն Եվգենի Գլադունչիկը:

Ըստ նրա, ընկերությանը ձեռնտու չէ սակագնի բարձրացումը, քանի որ, նրա խոսքերով, «բնակչությանն առանց այդ էլ դժվար է վճարելը»:

2003թ. հանրապետությունում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կազմել են 95 տոկոս, էլեկտրաէներգիայի կորուստը` 9 տոկոս: