Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼԵՎՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՏԱԴՐՎԱԾ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքականություն

«21-րդ դար» կուսակցությունն այսօր արտահերթ համագումարում ինքնալուծարվեց: Կուսակցության անդամները մտան ՀՀՇ կուսակցություն:

Այսօր աջ ազատական ուժերը հայտարարեցին , որ կրում են պատասխանտվություն իրենց ղեկավարած տարիների համար:«Ոչ միայն չենք հրաժարվում պատասխանատվությունից, այլ վերցնում ենք հետագա պատասխանատվությունը», - ասում է «21-րդ դարի» նախագահ Դավիթ Շահնազարյան: Նա նկատում է, որ «նախկիններին» վարկաբեկելու գործընթացը պայմանավորված է իշխանական վերնախավում ստեղծված վախի մթնոլորտով եւ հայտարարում. «Մենք ոչ միայն նախկին ենք , այլ նաեւ ապագա ենք լինելու, դրանից էլ վախենում են»:

Համագումարի ավարտին ՀՀՇ վարչություն ժամանանեց ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը: Վերջինս չպատասխանեց լրագրողների հարցերին, սակայն չհերքեց մեծ քաղաքականություն վերադառնալու իր մտադրությունը: