Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍԿԵՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀՈՒԹԱԲԵՐ ՉԷ

Տնտեսություն

«Այսօր Հայաստանը ոսկեգործության համար հումք չունի, այն ձեռք է բերվում միայն ներմուծման միջոցով»: Այս հայտարարությունը արեց այսօր Կառավարության նիստում Երեւանի ոսկերչական գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Էմիլ Գրիգորյանը:

Նրա համոզմամբ, այսօր իրենց գործարանը այնքան շահույթաբեր չէ, որ ամսական թեկուզ 1%-ի չափով շահույթահարկ մուծի:

Պարոն Գրիգորյանը նաեւ խոսեց Հայաստանում ոսկերչության հետ կապված ցուցահանդես-վաճառքների մասին: Ըստ նրա, ներկրվող ոսկին չպետք է մաքսազերծվի, եւ այս հարցի լուծումը կլինի միայն ազատ տնտեսական գոտու ստեղծման պահից:

Նիստում պարոն Գրիգորյանն առաջարկություն արեց նաեւ ոսկու ստանդարտացված ձուլակտորի համար ավելացված առժեքից հարկ չվճարելու մասին: