Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կամրջել Հայաստանի և սփյուռքի գրականությունը

Մշակույթ
e784ff613539dd0d41b9a5ca185ca888

Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողների համար «Ակնարկներ սփյուռքահայ գրականության» թեմայով այսօր դասախոսությամբ հանդես է եկել սփյուռքահայ գրական եւ հասարակական գործիչ Երվանդ Ազատյանը:

Ներկայացնելով սփյուռքի տարբեր գաղութներում գրական հոսանքների ձևավորման ու զարգացման ընթացքը՝ նա նշել է, որ ինչպես 50 տարի առաջ, այսօր էլ թեպետ կա այն մտահոգությունը, որ սփյուռքահայ գրականությունը կարող է վերանալ, սակայն հացվաստիացրել է, որ սփյուռքը շարունակում է ստեղծել եւ զարգացնել նոր գրականություն:
Խոսելով Եվրոպա և Ամերիկա գաղթած այն հայ մտավորականների մասին, որոնք հիմնել են գրական տարբեր հանդեսներ, բանախոսը նշել է, որ սփյուռքահայ գրական միտքը դրանց շուրջը համախմբելով է կարողացել գոյատեւել:

«Այսօր Հայաստանում շատ քիչ մարդիկ կան, ովքեր անդրադառնում են սփյուռքահայ գրականությանը, մինչդեռ անհրաժեշտ է կամրջել Հայաստանի և սփյուռքի գրականությունն ու լեզուն, քանզի սփյուռքահայ գրականության ճակատագիրը վտանգված է»,-հայտարարել է Ազատյանը եւ ուսանողներին կոչ արել տեր կանգնել սփյուռքահայ գրականությանը։ «Որպես ապագա բանասերներ` հայ գրականությունը ճանաչեք իր ամբողջության մեջ, այսօր ազատ ու անկախ Հայաստանն այդ հնարավորությունն ընձեռում է»,-ասել է գրականագետը:

Սեպտեմբերի 15-ին ուսանողները ևս մեկ հնարավորություն կունենան լսելու Երվանդ Ազատյանի դասախոսությունը, այս անգամ՝ Զարեհ Մելքոնյանին նվիրված: