Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԿԴԱՍԱՎԱՆԴՎԻ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հասարակություն

Այսօր երեկոյան սկսվում է եկեղեցիական ամենամեծ տոներից մեկը՝ Սուրբ Զատիկը: Այն խորհրդանշում է Քրիստոսի Հարությունը:

Տոնական օրը հագեցած է լավ լուրերով: Կրթության եւ Գիտության նախարարարության համաձայնությամբ սեպտեմբերից փորձարարական կարգով դասավանդվելու է Հայ Եկեղեցու պատմություն առարկան: Նախատեսվում է առաջինից երրորդ դասարանցիներին դասավանդել պատկերազարդ Սուրբ Գրքով: Չորսից տասներրորդ դասարանցիների համար կլինեն դասագրքեր:Կան նաեւ որոշ խնդիրներ՝ կապված մեթոդական ծրագրերի եւ դասավանդողների հետ, որոնք պետք է լուծվեն մինչեւ սեպտեմբեր: