Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ

Մշակույթ

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը:

Տյառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Տյառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր:

Տյառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան: Երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է արտերի § այգիների օրհնություն, որը խորհրդանշում է ձմռան ավարտի մոտենալը § գարնանամուտը:

Ժամերգության ավարտին կատարվում է մոմի օրհնություն: Հավատացյալները օրհնված մոմից վառում են իրենց մոմերը` Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը տանելով իրենց հետ տուն: Ժողովրդական սովորույթի համաձայն` օրհնված մոմի կրակով վառում են նա§ Տյառնընդառաջի խարույկը:

Ըստ Ս. Գրիգոր Տաթ§ացու` խարույկի կրակը բորբոքելիս հայցում ենք աստծվածային սիրո հուրը:

«Ինչպես Տիրոջը տաճարին ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով § կանթեղներով ելավ Նրան ընդառաջ, մենք էլ նույն օրինակով կրակ ու ջահ ենք վառում § Տիրոջ գալստյան նախատոնակը կատարում: Հեթանոսներն Աստծո պատիվը կրակին էին մատուցում, իսկ մենք կրակը, որպես Քրիստոսի ծառա, բերում ենք Նրան ծառայեցնելու»: