Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇՔԱՆՇԱՆ ՊՐՈՖԵՍՈՐ ՂԱՍԱԲՅԱՆԻՆ

Մշակույթ

«Թող երկարատեւ լինի հայ-բուլղարական բարեկամությունը»,- բուլղարերենով ողջունեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար մասնագետ, պրոֆեսոր Զոհրաբ Ղասաբյանը:

Այսօր նրան, ծննդյան 85-ամյակի առիթով, Բուլղարիայի կառավարության կողմից հանձնվեց «Մադարսկի Կոննիկ» շքանշանը:

Պրոֆեսորն այս շքանշանին արժանացավ Հայաստանի բուհերում բուլղարերեն լեզու, Բուլղարիայի պատմություն եւ գրականություն դասավանդելու գործում ձեռք բերած հաջողությունների համար: