Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՏԱՐԲ

Քաղաքականություն

Այսօր Հայաստանի ժողովրդավարական ազատական միության հանդիպումը կուսակցության Արմավիրի մարզային գրասենյակի անդամների հետ չկայացավ: Կուսակցության ղեկավարների առջեւ պարզապես չբացեցին Արմավիրի մշակույթի տան դռները: Մարզային մշակույթի տներում հանդիպումներ կազմակերպել սովորաբար արգելում են միայն ոչ իշխանամետ կուսակցություններին: «Մենք ի՞նչ ընդդիմություն»,- զարմանում են ՀԺԱՄ կուսակցության անդամները:

Այնուամենայնիվ բացօթյա 10 րոպեանոց հանդիպման ընթացքում կուսակցության վարչության անդամները հասցրեցին կրկին հավաստիացնել, որ իրենք սատարելու են մտավորականությանը, միջին խավին եւ երիտասարդությանը: Հանդիպման վերջում ՀԺԱՄ անդամները հայտարարեցին, որ պաշտպանելու են նախագահի առաջարկած սահմանադրության բարեփոխումների տարբերակը: