Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԿԱՌԱՎԱՐՎԵՆ ԹԱՓՈՆՆԵՐԸ

Տնտեսություն

Այն ձեռնարկությունները, որոնք կզբաղվեն թափոնների անվնաս, մաքուր տեխնոլոգիաներով ոչնչացմամբ կամ մշակմամբ, կարժանանան տնտեսական խրախուսման, մասնավորապես կունենան շահութահարկի արտոնություն:

Միեւնույն ժամանակ բնապահպանական վճարները նույնպես կուղղվեն թափոնների վերամշակմանն ու վնասազերծմանը: Դրանք նախատեսվում են ՀՀ կառավարություն հաստատած «Թափոնների մասին» օրենքի նախագծով: Այդ մասին փետրվարի 12-ին կայացած ճեպազրույցում հայտնեց բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը:

Նա տեղեկացրեց, որ թափոնների հիմնախնդիրը խիստ հրատապ է, եւ օրինագիծը նպատակ ունի այս ոլորտում հստակ պետական քաղաքականություն իրականացնել:

Բնապահպանության նախարարը հայտնեց, որ թափոնների հաշվառումը ՀՀ-ում սկսվել է 1997թ.-ից, իսկ 1985-1990թթ. հանրապետությունում կուտակվել է 36,7 մլրդ. տոննա արդյունաբերական թափոն: 2002թ. արձանագրվել է դրանց ծավալների աճ` 327,8 հազար տ: Ի դեպ այս օրինագիծը չի վերաբերում միջուկային, հանքարդյունաբերական թափոններին, ջրերի աղտոտմանը, գազային արտանետումներին, որոնց խնդիրները կարգավորվում են առանձին օրենքներով: