Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ «ԱՐՄԵՆԻԱ-ԼԱԴԱ»- Ի ԴԵՄ

Հասարակություն

«Արմենիա- Լադա» ընկերությունը դատարանում բողոքարկում է Մաքսային պետական կոմիտեի որոշումը: Ընկերությունը Ռուսաստանի «Ավտովազ» եւ «Գազ» ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում եւ զբաղվում է համապատասխան մեքենաների ներմուծմամբ: 2001թ-ի մարտի 13-ից Մաքսայինը «Արմենիա- Լադայից» պահանջել է մաքսազերծումը կատարել ըստ շուկայական գնի: Մինչ այդ մեքենաները մաքսազերծվում էին ըստ գործարքի: Շուկայական գնով պետությանը վճարելու դեպքում մաքսազերծման գումարը աճում է:

Դատարանը վճիռը կայացնելու է ապրիլի 2-ին: «Արմենիա-Լադա» ՓԲԸ տնօրեն Ռաֆայել Շահմուրադյանը ասում է, որ Մաքսայինի հետ դատական վեճի պատճառով արդեն կորցրել է մոտ 25 հազար դոլար գումար: Յուրաքանչյուր օրը վնասում է նրա գործին: Իսկ Մաքսային կոմիտեի ներկայացուցիչը նրան զգուշացնում է, որ դատարանի վճիռը դեռ կարող է բողոքարկվել, ինչի արդյունքում անորաշ վիճակը կձգձգվի եւս 3 ամիս: Այս դեպքում գործարարը պետք է հաշվի՝ կբավարարի իր ֆինանսական հնարավորությունները Մաքսայինի հետ վեճը շարունակելու համար՝ հաշվի առնելով վարկային պարտավորությունները: