Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՑՆՑՎԱԾ Է

Հասարակություն

Հայաստանի մտավորականները գտնում են, որ հասարակությունը չպետք է զրկվի իր նախընտրած հետուստաալիքը դիտելու հնարավորությունից՝ ընտրության հնարավորությունն ընձեռելով հանրապետության նախագահի կողմից նշանակված հանձնաժողովին:

Նման ալիք մեկ ուրիշին տալը հանցագործություն է, կարծում է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտի տնօրեն Լենսեր Աղալովյանը: ԳԱԱ-ի նախագահ Ֆադեյ Սարգսյանը չի հասկանում, ինչու է պետք զրկել հեռուստաալիքը եթերից, եթե ուրիշ թափուր կապուղիներ կան:

Իրավաբան, «Քաղաքացիական կրթություն» դասագրքի հեղինակ Արմինե Հովհաննիսյանը համոզված է, որ ամեն գնով պետք է պահպանվի ազատ մամուլը, քանի որ տարբեր տեսակետների բախումից է ծնվում հավասարակշիռ քաղաքականությունը: Այլապես խախտվում է ժողովրդավարությունը, մարդասիրությունը, երկրի ամրությունը: