Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ.«ՊԵՏՔ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԻՆ»

Քաղաքականություն

Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն այսօր Արթիկ քաղաքի բնակիչներին տեղեկացրեց, որ կուսակցությունն ինքնուրույնաբար միջոցներ է ձեռք առնում առաջիկայում սպասվող ընտրությունների ժամանակ կեղծիքների դեմն առնելու համար:

Ըստ պարոն Դեմիրճյանի, հոկտեմբերի 27-ի դատավարության փաստաբան Աշոտ Սարգսյանի գլխավորությամբ արդեն ստեղծվել է հանձնաժողով, որը Հայաստանի 1600 ընտրական տեղամասերի համար կպատրաստի վստահված անձինք: Նրանք կհետեւեն ընտրությունների ընթացքին: Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ ողջ հասարակության ուժերով պետք է վերջ տրվի Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանությունների ձեւավորման ավանդույթին: