Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամուլսարում միայն ոսկի չէ

Հասարակություն
3d3bb28ce74925652cc054a16754b560

2011թ.Ամուլսարի ոսկու հանքավայրում 30.000մ հորատման աշխատանքների համար «Գեոթիմ» ընկերությունը հրավիրել է լրացուցիչ 4 միջազգային ընկերությունների: Այդ մասին հայտնում է «ԷկոԼուր»-ը:

Վերջինիս ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ «Գեոթիմ»-ը ներկայացրել է Ամուլսարի 3500 փորձանմուշների վերլուծության արդյունքները` ապացուցելու, որ ուրանի պարունակությունը հանքավայրում մինիմալ է, չի գերազանցում 0,0002%-ը:

Ուսումնասիրություններն անցկացվել են ALS Chemex կանադական ընկերությունում, որը հետազոտել է 30-ից ավելի տարրերի պարունակությունը` այդ թվում տոքսիկ, ռադիոակտիվ տարրերի, ծանր մետաղների:

Ըստ «Էկոլուրի» սերտիֆիկացված պատասխաններից մեկում, որտեղ ստուգվել է 41 նմուշ, կարելի է հանդիպել Մենդելեեւի աղյուսակի գրեթե բոլոր տարրերին: Բացի ոսկուց հանքավայրում առկա են` Ag-արծաթ, As-մկնդեղ, Ba-բարիում, Be-բերիլլիում, Bi-բիսմուտ, Ca- Կալցիում, Cd-կադմիում, Co-կոբալտ, Cr-քրոմ, Cu-պղինձ, Fe-երկաթ, Ga-գալլիում, Mn- մանգան, Mo-մոլիբդեն, Na-նատրիում, Ni-նիկել, P-ֆոսֆոր, Pb-կապար, Sb-անտիմոն, Sc-սկանդիում, Sr-ստրոնտիում, Th-թորիում, Ti-տիտանիում, Tl-տալլիում, U-ուրան, V- վանադիում, W-վոլֆրամ, Zn-ցինկ, Hg-սնդիկ եւ այլն:

«Գեոթիմ» ընկերությանը տրամադրված է ոսկու արդյունահանման արտոնագիր, եւ ընկերությունը պնդում է, որ հանքավայրը պարունակում է միայն ոսկու պաշարներ:

Նշենք, որ Տիգրանես տեղամասի շահագործման համար ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննությանը ներկայացված «Գեոթիմ» ընկերության փաստաթղթերում նշված չեն այն ռիսկերը, որոնք կապված են վերոնշյալ բոլոր ծանր մետաղների եւ տոքսիկ տարրերի շրջակա միջավայր թափանցելու հետ:

Ամուլսարի ոսկու հանքավայրը հայտնաբերվել է 2006թ.: Այն Վայոց Ձոր եւ Սյունիք մարզերի սահմանում գտնվող տարածքում է: Հանքավայրի շահագործման արտոնագիրը միջիազգային «Lydian International» ընկերությանն է, որի հայաստանյան ներկայացուցիչը «Գեոթիմ» ընկերությունն է: