Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինծառայողներից երկուսի վիճակը դեռ ծանր է

Հասարակություն
ad53655da1d71c9e86434bea2e22ff09

Հուլիսի 22-ին ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկված 12 զինծառայողներից երկուսի վիճակը դեռևս ծանր է: Նրանք շարունակում են մնալ բժիշկների խիստ հսկողության տակ. «Ա1+»-ին տեղեկացրեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:

Նրա հավաստմամբ` վթարի ենթարկված մյուս 10 զինծառայողների առողջական վիճակը զգալիորեն բարելավվել է, նրանք արդեն ապաքինվում են: Զինծառայողները գտնվում են Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում:

Նշենք, որ վթարը տեղի է ունեցել Վայոց ձորի Սերս գյուղի մոտակայքում:
Երկու զինծառայող մահացել է ` «Ուրալի» վարորդ, պայմանագրային զինծառայող 40-ամյա Նորայր Ռազմիկի Հակոբյանը եւ ժամկետային զինծառայող 20-ամյա Գեղամ Դավիթի Դավթյանը:

ՊՆ-ի մամուլի քարտուղարի տեղեկացմամբ` նախարարության «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան նախնական տվյալներով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
Վթարի վերաբերյալ քննությունը շարունակվում է: